Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում կրկին առաջինն է

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ոչ միայն 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, այլև՝ հիվանդությունից մահացության՝ շրջանցելով Իրանին:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 21-ի դրությամբ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 6840, մահացության ցուցանիշը՝ 118:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 6840

 

2. Ռուսաստան – 4006

 

3. Իրան – 2241

 

4. Թուրքիա – 2226

 

5. Ադրբեջան – 1256

 

6. Վրաստան – 227

 

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

 

1. Հայաստան – 118

 

2. Իրան – 115

 

3. Թուրքիա – 59

 

4. Ռուսաստան – 56

 

5. Ադրբեջան – 15

 

6. Վրաստան – 4

 

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 21-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 560, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 20 268 է, մահվան դեպքերինը՝ 464:

Մեկ օրում առողջացածների թիվը 148 է, ընդհանուր առողջացածներինը՝ 9002, փաստացի բուժվողներինը՝ 10 802 (մեկ օրում ավելացել  է 412-ով):