Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք…

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10,

իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով»…

Ավելի ուշ Սուրենյանը հումորային գրառում էր կատարել.

«Հիմա ձեր կումունալների ծախսերը, որ այդքան խնայում եք, ինձ մեջը փայ չկա՞»…