«Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են»․ Հմայակ Հովհաննիսյան

mamul.am-ը գրել է.

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Factor TV-ի եթերում է իր սեփական վարկածն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան պատճառների մասին: Ըստ նրա՝ առանցքային վկա, ԱԱԾ պետ Կուտոյանը Լոնդոն ուսանելու էր գնացել ներկա իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում, նրան երաշխավոր էր կանգնել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, սակայն Կուտոյանի խնդիրներն սկսվել են այն պահից, երբ Վանեցյանը զրկվել է պաշտոնից…

«Վիգեն Սարգսյանն ու Գեորգի Կուտոյանն առանցքային վկաներ են, երկուսն էլ գնացել են արտերկիր՝ սովորելու: Ինչպե՞ս կարող էր Կուտոյանը չներգրավվել որևէ գործով՝ որպես վկա։ Կուտոյանի գարանտը Վանեցյանն էր, որը գարանտ էր կանգնել, որ իրեն չեն ներգրավի որպես վկա, իրենից ոչ մի բան չեն ուզի, չեն քաշքշի ո՛չ ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի կապակցությամբ, ո՛չ ապրիլյան պատերազմի։ Նա ուզում էր հեռու մնալ այդ ամենից, և նրան այդ հնարավորությունն ընձեռնվեց»,- ասել է Հովհաննիսյանը…

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը Կուտոյանին կանչել էին. «Նա հայտնվեց սևերի ու սպիտակների արանքում։ Իրեն ասել են՝ արի։ Ոչ թե՝ ինքն է զանգել, իր ծառայություններն առաջարկել Սերժ Սարգսյանին»,- ասել է նա…

Քաղաքագետի խոսքով՝ Կուտոյանը գործող անձ էր, առանցքային դեմք, որն ականատես էր եղել իշխանափոխության ամբողջ գործընթացին. «Կուտոյանին Սերժ Սարգսյանը որոշել էր օգտագործել իշխանության տրանզիտի ընթացքում, և նա իրազեկված էր, թե ինչպես իշխանափոխությունը տեղի ունեցավ, ինչ թաքնված մեխանիզմներ են գործել այդ ընթացքում: Կուտոյանի մահը համընկավ ԱԱԾ-ում «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման հետ: Որպես ԱԱԾ պետ՝ «Հոկտեմբերի 27-ի» սցենարը չէր կարող չիմանալ»,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ կարևոր փաստաթղթեր էին անհետացել ԱԱԾ-ի արխիվից…

Անդրադառնալով ԱԱԾ-ում «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասի քննությանը՝ քաղաքագետը եթերի ընթացքում շեշտել է, որ «Հոկտեմբերի 27-ի» գործը պետք է բացահայտվի. «Եթե դու չես կարող քո քաղաքացու անվտանգությունն ապահովել, ուրեմն եկեք փակենք այս պետությունը։ Չի կարող լինել պետություն, որտեղ դատաիրավական համակարգն ի վիճակի չէ բացահայտել կատարվող դաժան հանցագործությունները: Այն փաստարկը, որ կան աշխարհաքաղաքական ուժեր, գործոններ, ծիծաղելի է։ Եթե դու ի վիճակի չես պաշտպանել քո քաղաքացիներին ինչ-ինչ իրական կամ թվացյալ արտաքին միջամտություններից, այդ դեպքում դու արժանի չես գոյատևելու որպես լիարժեք անկախ պետություն»,- ասել է նա…

Մանրամասները՝ տեսանյութում