ԿՈՎԻԴ19-ով վարակվածների քարտեզի վրա արդեն ցուցադրվում է պացիենտի տարիքը և սեռը

ՀՀ Առողջապահության նախարարարությունը հայտնում է, որ COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով…

Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը: Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Քարտեզը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ