Կոչ՝ համայն հայությանը։ Խնդրում եմ անհապաղ տարածեք։ ԿԱՐԵՎՈՐ

Եկեք այսօր դադարեցնենք բոլոր տեսակի քննարկումներն ու գրառումները այս սոսկալի ու անասելի ողբերգության թեմայով և բոլորով միասին լուռ սգանք և մեր միասնական աղոթքով դեպի հավերժություն ճանապարհենք, այդպես էլ դեռ լիարժեք կյանք չմտած՝ այս երկու փոքրիկ ու լուսավոր Հրեշտակներին․․․

Մանկասպանի կողմից անգթորեն ընդհատված երկու մատղաշ շիվեր, որոնք ապագայում անպայմանորեն պետք է դառնային կանաչ, պտղատու ու փարթամ ծառեր, սակայն մարդկային դաժանությունը երբեմն սահմաններ չի ճանաչում և մենք ցավով ականատես եղանք այս եղեռական դեպքին․․․

Ցավով և մորմոքով ենք հրաժեշտ տալիս, արդեն բոլորիս համար հարազատ դարձած այս հրաշք էակներին, նրանց լուսավոր ու բարի ժպիտները մեզ կստիպեն հաճախ հիշել և աղոթել Աստծո արքայության մեջ գտնվող այդ երկու հրաշք բալիկների համար: Գրել է Էդիկ Մնոյանը