Կոմանդոսի սենսացիոն հայտարարությունը. Պարզվում է, որ ապրիլից առաջ, մերոնոք իմացել են հարձակման մասին

Մեր հյուրն է Արցախի Ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը – Սահմանին տիրող և օրեցօր աճող լարվածությունը ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում վիճակը:

– Ադրբեջանի քաղաքականությունն է` սահմանի վրա միշտ լարվածություն պահել: Դրա համար երկու պատճառ կա: Նախ` որպեսզի կարողանա կառավարելի պահել այն փոթորկումները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում:

Հիմա մեծապես բարձրացել է Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Երկրորդ` այդ լարվածությունն ուղղված է մեր դեմ: Ադրբեջանը կարծես Թուրքիայի կցորդը լինի:

Իսկ Թուրքիան ցանկանում է իրականացնել իր երազանքը` վերացնել Հայաստանը և Ադրբեջանի տարածքով հասնել մինչև Չինաստան: Պանթյուրքիստական այդ երազի մի մասը նրանք փոխանցել են Ադրբեջանին, որը հիմա խոսում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, Երևանը գրավելու մասին:

Որպեսզի մեզ ապացուցեն, որ շատ զենք ունեն, տեխնիկա ունեն, մեծ գումարներ ունեն, նույնիսկ համացանցում տեսանյութ են տեղադրել` ինչպես 20 րոպեում «ազատագրել» Ղարաբաղը:

Նման մարդկանց հետ շատ դժվար է բանակցություններ վարել: Ու այս լարվածությունը պարույրի նման տարեցտարի ավելանում է:

– Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք…

Շարունակությունը՝ այստեղ