Կարեն Կարապետյանի հոր շքեղ դղյակը. սա ուղղակի տեսնել է պետք. (ՖՈՏՈ)

Մենք արդեն անդրադարձել էինք այն հանգամանքին, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կարողությունը այդքան էլ արդար ճանապարհով չի կուտակվել,

և նա նույնպես ինչպես գրեթե բոլոր հայ բարձրաստիճան պաշտոնյաները իր կարողությունը կուտակել է ժողովրդի հաշվին․․․

Մեր հրապարակման մեջ անդրադարձել էինք, որ գազի խողովակները, որոնք քաղաքացիների բնակարան գազ էին հասցնում բավական թանկ գներով էին վաճառվում քաղաքացիների վրա: Կես դույմ խողովակների մեկ մետրը քաղաքացիների վրա վաճառվում էր 3500 դրամ…

Սա այն դեպքում, երբ այդ նույն չափի և որակի խողովակները շուկայում արժեն ոչ ավել քան 600 դրամ…

Այս բիզնեսը ևս պատկանում է Կարեն Կարապետյանի մերձավորներին: Ընկերությունը ղեկավարում է Կարեն Կարապետյանի հայրը` Վիլհելմ Կարապետյանը…

Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 10 հասցեում գտնվող արտադրամասն  է  Գազպրոմ Արմենիա  ընկերությանը ապահովում  անհրաժեշտ խողովակներով:

Նույն տարածքում կարեն Կարապետյանի հայրը կառուցել է շքեղ առանձնատուն, որը անշարժ գույքի մասնագետները գնահատում են առավել քան 1 մլն դոլար…

Առանձնատունն ունի մեծ հողակտոր, որի վրա տեղակայված է թենիսի կորտ և բացօդյա լողավազան: Դուք միայն այդ տարածքը տեսեք…

Շարունակությունը՝ այստեղ