Կարապետ Ռուբինյանի կնոջ աղմկահարույց գրառումը Փաշինյանի մասին

Hraparak.am-ը գրել է․ Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանի հայրն է, որը հանդիսանում է Աժ Արտաքին հարաբրությունների մշտական հանձնաժողովի նախագահը․․․

Կարապետ Ռուբինյանի կինը՝ Ծովիկ Քասաբյանը, իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

« Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց, դեռ 2018 Ապրիլին,

երբ ՀՀՊՃի հետ պայմանավորված միատեղ պայքարին սերժի վարչապետության դեմ,

հարթակը սեփականացրեց, արհամարհեց ճակատին և վետո դրեց նրանց առանցքային անհատներին,

հանձինս Ալպերտ բաղտասարյանի և Թամար Հովհաննիսյանին, թէ նրանց նա թույլ չի տա դիմել ժողովրդին, ելույթ ունենալ․․․

Բայց բոլորը կուլ գնացին այն կոմպլեքսին, թէ « թողենք աշխատի», սերժին հեռացնի․․․

Այո, դուք, բոլորին անունները այստեղ չեմ կարող տալ, պատասխանատու էք անուղղակի ձևով,

որ թույլ տվեցիք նիկոլ բռնապետը կայանա, շնչի և հիմա ունենք այն ինչ ունենք․․․

Մի ամբողջ խափուած ժողովուրդ, ձրիակեր և անողնաշար իշխանություն, և սերժի ծրագրերու աննախադեպ,,առանց ընդիմության իրականացնում․․․

Հայաստանը երբեք խելացի վեռնախավ չի ունեցել, նրա համար էլ դարեր շարունակ կորուստից ավել մեծ կորուստներ ենք ձեռք բերել․․․

 

Ծափահարում եմ․ Դուք հարգանքի արժանի էք…