Կառավարությունը հրաժարվում է ընտանիքներին 100 հազար դրամ տրամադրել, իսկ քաղաքապետը մեկ ամսվա համար մեկ անձի տվել է 2 միլիոն 350 հազար դրամի պարգևավճար. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակից և քաղաքային իշխանությունների ծավալած գործունեությունից:

«Կառավարությունը այս ծանր իրավիճակում հրաժարվում է ընտանիքներին 100 հազար դրամ տրամադրել, իսկ քաղաքապետը մեկ ամսվա համար մեկ անձի տվել է 2 միլիոն 350 հազար դրամի պարգևավճար»,- գրված է տեսանյութին կից: