«Կա՛մ ես կլինեմ Հшյшստшնում իշխшնություն, կա՛մ Հшյшստшնը չի լինի․․․» Ա․ Թևանյանի անդրադարձը

Ընտրություն Հայաստանի ու Նիկոլի միջև
—————————

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինքն ինչ է արել, որ պետք է չաներ և ինչ չի արել, որ պետք է աներ խայտառակ կապիտույլացիայից խուսափելու համար։ Գիտի ու դրա համար է վախենում․․․

Նա գիտի, որ ծնկի է բերել ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Գիտի ու վախենում է, որ պետությունն ի վերջո իրեն պատժելու է։ Ահա այդ պատժվելու վախից էլ որդեգրել է «Կա՛մ ես կլինեմ Հայաստանում իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսը։ Ասել է թե՝ Նիկոլը ինքնապահպանման բնազդից ելնելով շահագրգռված է Հայաստանի կործանմամբ, քանզի միայն այդ դեպքում կարող է խուսափել ծանր հարցերի պատասխանելու բեռից։

Նիկոլն ուղն ու ծուծով հակապետություն է։ Ավերիչ։

Ինչքան նա մնա վարչապետի աթոռին, այնքան կփոքրանա ու կվերանա Հայաստանը։

Վարչապետի աթոռին մնալու Նիկոլ Փաշինյանի ամեն մի օրը, ամեն մի ժամը, ամեն մի րոպեն մոտեցնում է Հայաստանի կործանումը։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, հետևաբար, պետք է ընտրություն կատարի Հայաստանի ու Նիկոլի միջև․․․

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն աթոռին է, հանգիստ չի լինելու Երևանից մինչև Վարդենիս, Գյումրիից մինչև Մեղրի, Վանաձորից մինչև Գավառ։

Նիկոլը համազգային աղետ է, կապիտույլացիայի խորհրդանիշ և նեկրոֆիլ։

Նրա հեռացումը բոլորիս կյանքի ու արժանապատվության հարց է, մեր երկրի անվտանգության ապահովման ու չկործանման անհրաժեշտ նվազագույն նախապայմանը։

Ինքս ամեն ինչ անելու եմ մեր երկիրն այս արհավիրքից ազատելու համար։ Սա այլևս ազգային–ազատագրական պայքար է։ Ներքին թուրքի դեմ։ Գրել է Անդրանիկ Թևանյանը