Կшմшվпրшկшնի շտшպ шրձшգшնքը՝ Փшշինյшնին․ Լսեք՝ ինչ եմ шսում

Ինչպես արդեն շատերդ գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեծ իրարանցում առաջացրեց։ Ոմանք կողմ էին վարչապետի այդ խոսքին, շատերն էլ պարզապես ապշել էին՝ համարեով, որ երկրի ղեկավարն իրավունք չունի նման պառակտում մտցնել հասարակության մեջ։ Փաշինյանը մասնավորապես գրել էր՝ Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով․․․

Պարոն Փաշինյան մինչ բուն նյութին անցնելը՝ մի խդրանք։ Լայվ մտեք ու պարզաբանեք Ձեր գրառումը, և հանդարտության կոչ արեք։ Նույն հորդորը նաև ընդիմադիր բոլոր ուժերին։ Մենք իրավունք չունենք պառակտվելու։ Հարգելի բարեկամներ այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր հերոս կամավորակններից մեկի արձագանքը, որ տարածվել է համացանցում՝ ուղղված վարչապետին ու նրա կոչին։  Հարգելի պարոն Փաշինյան, լսեցինք, որ ինչ-որ կոչեր եք արել մեզ ուղղված։ Չնայած տղերքն ասում են, որ Ձեր խոսքը ավելի շատ ուղղված է եղել բոլոր այն մարդկանց, ովքեր հայհոյում էին ընդիմությանը՝ մեծարելով Ձեզ, բայց ես հիմա չեմ ուզում տարանջտում դնել։ Ուզում եմ ընդամենը, որ իմ այս խոսքը, կոչն ու խնդրանքը անպայման հասնի Ձեզ։ Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ մեր տղաների, կամավորների, առհասարակ ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր որ մինչ այս պահը պաշտպանում են Ձեզ։ Բան չունեմ ասելու, դա նրանց իրավունքն է․․․

Ես ինքս չեմ ողջունում ընդիմության այսօրվա ցույցերը, քանզի վստահ չեմ, որ նրանց շատերի ուզածը իշխանությունը չէ, այդ չարաբաստիկ աթոռը չէ։ Բայց ես հիմա չեմ ուզում մտնել քաղաքական կեղտոտ դաշտ։ Ինձ համար գրեթե բոլոր պալիտիկներն էլ նույն են ու շատ քչերն են նրանց մեջ իսկապես արժանավոր մարդիկ։ Պարոն Փաշինյան, Դուք ասում եք, որ սպասում ենք կամավորների, որ գան ու վնգստացողների հարցը լուծեք։ Ամենայն հավանակությամբ Դուք ի նկատի ունեք ընդիմությանը, այսօրվա ցույց անողներին, կամ կազմակերպողներին։ Կներեք մի հարց տամ։ Մեր երկրում՝ ուժային կառույցներ չկան, որ դիմում եք կամավորներին, ռազմի դաշտում գտնվողներին։ Այսինք եթե ուզում եք պատժեք նրանց, ապա ամենաուղիղ ճանապարհը ԱԱԾ, Ոստիկանությու ու այլ ուժային կառույցներն են։ Եթե Դուք այդ կառույցների վրա վստահ չեք, ուրեմն մեր երկիրը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Քանզի Դուք այսօր հանդիսանում եք պետության առաջին դեմքը ու հետևբար պետք է ունենաք ուժ՝ մեղավորներին օրենքով պատժելու։ Որն է պատճառը, որ դիմում եք զինված մարդկանց, կամավոր քաղաքացիական անձանց։ Ես իրանց կյանքին ղուրբան․․․

Բոլոր էն իրական կամավորները, ոչ թե սարքած ֆեյքերը, ովքեր Ձեր համակիրն են,  իրանք հերոսներ են։ Կապ չունի թե նրանք ում են համակրում, կամ ումից են դժգոհում։ Եթե մարդը գնացել մեր հողը պաշտպանելա՝ վտանգեով սեփական կյանքը, ուրեմն վերջ, ինքը հերոս ա։ Ինչն է պատճառը, որ վտանգում եք էտ տղերքի կյանքը։ Էտ վնգստացողներին պատժեք մեր ուժային կառույցներով։ Ինչի եք դրան խառնում կամավորներին։ Պարոն Փաշինյան, դա իր հետևից կարող է բերել շատ լուրջ վտանգներ։ Մեր զինվորները, կամավորները օր ու գիշեր համախմբվելու կոչեր են անում՝ չեն ուզում, որ ժողովուրդը պառակտվի։ Եթե Դուք համարում եք, որ այդ ստորագրությամբ, ոչ թե խայտառակ բան եք արել, այլ դեռ միբան էլ ինչ-որ առումով գովելի, ուրեմն էլ ինչ խնդիր կա։ Եթե վստահ եք, որ ժողովուրդը Ձեզ հետ է, Ձեր կողքին է, էլ ինչ խնդիր կա։ Եթե վստահ եք, որ տիրպետում եք Ձեզ օրենքով տրված լիազորություններին, ուրեմն էլ ինչ խնդիր կա․․․

Թող մեր ուժային կառույցները զբաղվեն ու նենց անեն, որ էտ վնգստացողները, հաչացողները կամ ոռնացողները, գնան բատերում վնգստան ու ոռնան։ Ես մտքիս ծերով անգամ չեմ ուզում անցկացնել, որ Դուք կամավորներին կոչ եք անում գան ու զինված  վրեժխնդիր լինեն այդ վնգստացողների հետ, քանի որ, նախ առաջինը՝ այդ կերպ վտանգվում է այդ կամավոր մեր հերոսների կյանքը, երկրորդ՝ դա ուղղակի հակասահմանադրական է և անօրինական և երրորդ, դա խոսում է, որ Դուք չէր կարողանում հսկել մեր ուժային կառույցներն ու այնտեղ Ձեր խոսքը ուժ չունի, այն չի անցնում, արհամարվում է․․․

Ես հիմա չեմ ուզում Ձեզ ոչ քննադատել ու ոչ է գովերգել։ Ինձ համար գերխնդիրը էնա, որ նոր մարտի մեկ հանկարծ չլինի։ Դուք ավ գիտեք, որ սադրիչների պակաս չունենք։ Ու այդ սադրիչները գործում են թե իշխանության ու թե ընդդիմության կողմից։ Ի սեր Աստծու ինչ ուզում եք արեք, միայն մեր կամավորականներին միխառնենք։ Գաղտնիք չէ, որ շատ կամավորներ է դեմ են Ձեզ։ Հիմա ինչ, հո իրար դեմ դուրս չեն գալու։ Իրանք կարող են էմոցիաների տակ, անգամ հայհոյեն ու ասեն, որ հասնեն Երևան փրթելու են սաղին, բայց էտ չի նշանակում, որ Դուք՝ լինելով վարչապետ, պետք ա դա նոռմալ ընդունեք․․․

Խնդրում եմ Ձեզ՝ հնրավորինս փորձեք հանդարտեցնել  մարդկանց։  Էտ դավաճաններին, վնգստացողներին պատժեք ամենախիստ ձևերով, բայց խնդրում եմ քաղաքացիական անձանց, ովքեր որ իրանց կյանքն են պատրաստ էղել տալու մեր հայրենիքին, մի խառնեք իրանց։ Ու խնդրում եմ նաև, որ թույ չտաք որոշ ֆեյք մարդկանց օգտգործել զինվորի հագուստն ու տաս րոպեյով հագնել, նկարվել ու հանել։ Դա առաջինը վիրավորական է էն ազնիվ տղերքի համար, որ հանուն Ձեզ պատրաստ են ուրիշ քայլերի։ Փառք բոլոր մեր իրական կամավորներին, նրանք հերոսներ են անկախ ամեն ինչից։ Նորից եմ խնդրում, կոչ արեք հանդարտության ու միասնության։ Արցախը կորցրեցինք, գոնե Հայաստանը կարողանանք պահել ու անել ամենը, որպեսզի հետո կարողանանք ետ բերել Արցախը, հակռկ դեպքում Հայաստան էլ չենք ունենա։ Իր էջում գրել է Արսեն Մովսիսյանը