Ծորակներով դասասեղաններ. ինչպե՞ս են երևանյան դպրոցները նախապատրաստվում սեպտեմբերին. (տեսանյութ)

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:

Չնայած, որ ԿԳՄՍ նախարարությունը ուղեցույցի վերջնական տարբերակն այսօր է հրապարակել, դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները:

168.am-ը եղավ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ գործընթաց է այս պահին կատարվում:

Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշխատակիցը տեղեկացրեց՝ չնայած, որ ուղեցույցն այսօր են ԿԳՄՍ-ից ստացել, նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ էին սկսել.

 

Տեսանյութը դիտեք ստորև.