Ծննդատանը երրորդ երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի երեխաները օգնություն են խնդրում. (ՖՈՏՈ)

armlink.am-ը գրում է.

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած, բայց այդպես էլ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը մոտ երկու ամիս է պայքարում է իր նորածնի հետ կատարվածը բացահայտելու համար…

Երեխան ծնվել էր սեպտեմբերի 24-ին։ Բայց Հայկուհուն այդպես էլ նրան չեն տվել, ասել են, որ փոքրիկը մահացած է ծնվել…

Մոր՝ մահացած երեխային իրեն հանձնելու պահանջը հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից անտեսվել է…

Հայկուհին պնդում է, որ բժիշկները երեխային կանխամտածված կերպով թաքցնում են իրենից, որովհետև վաճառել են, իսկ բժիշկները պնդում են, որ երեխան իրոք մահացած է ծնվել…

Մինչ հասարակությունն սպասում է քնչական մարմինների կողմից հարցերին սպառիչ պատասխաններ գտնելուն՝ Հայկուհին փորձում է իր երկու երեխաների միջոցով բարձրաձայնել իրեն հանգիստ չտվող հարցը…

Նա հատուկ ֆլեշմոբ է կազմակերպել իր որդուն գտնելու համար…

Դրան մասնակցել են Հայկուհու մյուս երկու երեխաները…

Նրանք ձեռքներին պաստառներ են պահում, «Որտե՞ղ է եղբայրս», «Հայկը մեր եղբայրն է։ Գտեք նրան» գրություններով…