Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա:

Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի լուսանկարը:

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-լուսանկարին կից գրել է նա:

Նարեկ Սամսոնյանն էլ գրում է՝

Դանիելյան Արթուրի վրա ա հարձակվել Սիմոնյան Ալենը, դեռ մանրամասները չգիտեմ, բայց հույս ունեմ Արթուրը հասցրել ա անջնջելի հետք թողնի հարձակվողի վրա:

Եթե չի հասցրել հաստատ չենք թողնելու երկար տենց բաց մնա…

Էս գիծը չպիտի անցնեիք, բայց անցաք… դե բռնվեք