Խիստ կարևոր։ Ապտшկ Նիկпլին ու Արшյիկին. այդպես պետք է լիներ

Lragir.am-ը գրել է․

Քաշաթաղի Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հրաժարվել է հանել եռագույնը եւ հանձնել զենքը: Նա ասում է, որ համայնքը պահելով հայկական՝ ապահովում է Բերձորի ու Ստեփանակերտի անվտանգությունը, Հայաստանի հետ միակ ճանապարհի անվտանգությունը․․․

Նա խոսում է իր 3 միլիոնանոց ընտանիքի, 10 միլիոնանոց ընտանիքի՝ հայության անունից ու իրավունքներից: Մերձավոր Արեւելքից այստեղ տեղափոխված ՀԱՅԸ հռչակում է Աղավնոյի հանրապետությունը՝ բաց պահելով կորուստը հետ բերելու, հայությանը զոհի կերպարից հանելու ճանապարհը, հաստատելով հայի այն հզոր տեսակը, որը կարող է փոխել ամեն ինչ․․․

Աղավնոյի համայնքապետի այս հարցազրույցը Նիկոլն ու Արայիկն անպայման պետք է կարդան՝ հասկանալու համար, թե որն է երկրի տիրոջ, երկրի կառավարչի պատասխանատվության իսկական կերպը: Նրանք հիմա ձեւական են՝ մեկը վարչապետ, մյուսը նախագահ, թղթի վրա, ռուս-թուրքական խամաճիկների դերում․․․

Երկրի իրական կառավարիչներն այսօր այն համայնքապետերն են, որոնք կռիվ են տալիս հայկական իրավունքների ու արժանապատվության համար: