Խայտառակ սկանդալ Վրաստանում. Վրաստանի պատրիարք Իլիա II-ը մեղադրվում է նույնասեռականության մեջ. մանրամասներ

Խայտառակ սկանդալ Վրաստանում. Վրաստանի պատրիարք Իլիա II-ը մեղադրվում է նույնասեռականության մեջ. մանրամասներ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանում տեղի ունեցած Սուրբ Սինոդի նիստն ավարտվել է սկանդալով, գրում է Sputnik-ը…

Ամենահեղինակավոր հոգևորականներից մեկը՝ Չկոնդիդիի մետրոպոլիտ, տեր Պետրե Ցաավան մեղադրել է Վրաստանի պատրիարք Իլիա II-ին նույնասեռականության մեջ…

Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, Պատրիարքարանից դուրս գալուց հետո…

Ինչպես հայտնել են Սուրբ Սինոդի մյուս անդամները, հոգևորականը իրեն ոչ ադեկվատ է պահել, վիրավորել է պատրիարքին, որի պատճառով էլ ստիպված են եղել նրան նիստից դուրս հանել…

Սուրբ Սինոդը որոշում է կայացրել զրկել Պետրեին Չկոնդիդիի մետրոպոլիտի կոչումից և հեռացնել նրան իրենց շարքերից…

Տեր Պետրեն եթեր է խնդրել երկրի ընդդիմադիր հեռուստաալիք «Գլխավոր ալիքից»…

Նա նաև նշել է, որ ցանկանում է ուրբաթ օրը շարունակել նիստը, որպեսզի կարողանա իր հետ երկու-երեք վկա բերել, ովքեր կհաստատեն իր խոսքերը…

Նա նշել է, որ պատմությունը ցույց կտա՝ հերոս է ինքը, թե հակահերոս…

Տեր Պետրեի խոսքով՝ «Եկեղեցու առողջացման գործընթացն անշրջելի է»…