Լիլի Սարգսյանը և Արթուր Ալեքսանյանը` միասին. (Ֆոտո)

«Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը և Արթուր Ալեքսանյանը` միասին…

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենշաբաթյա անվճար մարզումներին մասնակցել են նաև օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը․․․

Մարզումներն, ինչպես միշտ, անցկացվել են շաբաթ օրն առավոտյան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կից տարածքում․․․

Հիշեցնենք` 2016 թվականի հոկտեմբերից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» անվճար առավոտյան մասսայական մարզումներ․․․

Ծրագիրը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից․․․

Համացանցում արդեն լուսանկարներ են տարածվել նրանց մարզումներից….