Իրական դեպք․ 10-ամյա տղան մտնում է դեղատուն. Հրաշք ունե՞ք, քեռի․․․

Իրական դեպք․ 10-ամյա տղան մտնում է դեղատուն. Հրաշք ունե՞ք, քեռի․․․

10-ամյա տղան մտնում է դեղատուն.
– Հրաշք ունե՞ք, քեռի:
-Հրա՞շք, իսկ ինչի՞դ է պետք:

– ՄԱՅՐԻԿՍ հիվանդ է, ՀԱՅՐՍ ասաց, որ միայն հրաշքը կփրկի: Ես էլ բերել եմ հավաքածս ողջ գումարը, որ հրաշք գնեմ:

Դեղագործը տխրությամբ.
-Սիրելի՛ս,ես չեմ կարող քեզ օգնել: Այստեղ ՀՐԱՇՔՆԵՐ չեն վաճառում…

Երեխայի աչքերը լցվեցին.
-Բայց ՄԱՅՐՍ մեռնում է, խնդրու՜մ եմ , ինձ հրաշք տվե՛ք…
Հանկարծ մի ձեռք ետևից շոյում է երեխայի գլուխը և մեղմ ձայնով.
-Արի,՛ տեսնենք՝ ինչքա՞ն գումար ունես…

Մետաղադրամները հաշվելուց հետո.
– Աստված ի՜մ, դու այնքա՜ն փող ունես, որ ՄԱՅՐԻԿԻԴ համար կարող ես հրաշք գնել:
Երեխայի հետ որոշ ժամանակ խոսելուց հետո.

– Դե հիմա ինձ ձեր տուն տա՛ր, տեսնենք՝ ՄԱՅՐԻԿԻԴ համար կարո՞ղ ենք հրաշք գտնել:
Անծանոթը երկու օր անց, առանց որևէ գումարի կատարեց երեխայի ՄՈՐ գլխուղեղի վիրահատությունը: ՄԱՅՐԸ բուժվեց․․․

Այդ բժիշկը աշխարհահռչակ նյարդաբան, պարսիկ պրոֆեսոր դոկտոր Մաջիդ Սամիին էր: