Ինտիմ վավերագրական ֆիլմ. Միայն տեսեք՝ ինչեր է ներկայացրել կինոարտադրողը «Մել(ինե)» ֆիլմի մասին…
mamul.am-ը գրում է.
Նիդերլանդական WindmillFilm ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի համառոտ նկարագիրը,
որի ռեժիսորն Իննա Սահակյանն է։ Ֆիլմի տևողությունը՝ 70 րոպե է…
««Մել(ինե)»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին,
ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն,
ով մեդալներ է նվաճել ու համաշխարհային ռեկորդներ սահմանել…
Բայց ում համբավը փոխակերպվել է անվանարկման, երբ հայտնի է դարձել նրա տրանսգենդեր ինքնության մասին…
Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝
ինքնադրսևորման և կոպիտ ավանդական հասարակության միջև»,- նշված է նկարագրությունում…