Ինչ է պատահել մեր Քիմին․ Սա արդեն շատ անհանգստացնող է

Դժվար գտնվի մեկը, ով չի ճանաչում Քիմ Քարդաշյան Ուեսթին, թեկուզ հենց Instagram-ի 148 մլն հետևորդներով էջից, ինչն ավելին է, քան երգչուհի Բեյոնսեի հետևորդների թիվը,

կամ էլ ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուից, որն արդեն իր 17-րդ եթերաշրջանում է, կամ էլ նրա կողմից թողարկվող օծանելիքի, ներքնազգեստի,

կոսմետիկ միջոցների արտադրատեսակների և, ինչու ոչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր, երաժիշտ Քանյե Ուեսթի կինը լինելու հանգամանքի հետ կապված…

Քարդաշյանը, թեպետ, ընդամենը երկու անգամ է գտնվել Հայաստանում, սակայն շատ կապված է իր արմատներ և հայ ժողովրդի հետ․․․

Նա նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է` երեք միլիոն բնակչությամբ, սակայն այն չափազանց հպարտ է բազմամիլիոնանոց իր սփյուռքով, որի ներկայացուցիչները մեծ քայլեր են անում տեխնոլոգիայի, գիտության, սպորտի և այլ ոլորտներում․․․

Եվ ահա օրեր առաջ, ՀՀ վարչապետը կոչով դիմեց հայկական բազմամիլիոնանոց սփյուռքին․․․

Փաշինյանը մարտահրավեր նետեց երեք աշխարհահռչակ հայի, որպեսզի վերջիններս ամսական 20-23 դոլար փոխանցեն Համահայկական Հիմնադրամի կայքին և իրենց հերթին նույնպես այդ մարտահրավերները ուղարկեն իրենց մտերիմներին․․․

Առաջինը արձագանքեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը․․․

Փաշինյանն առաջարկել էր ամսական 20-23 դոլար նվիրաբերել հիմնադրամին՝ վստահեցնելով, որ հավաքված միջոցների ծախսման արդյունավետությունը կրկնակի է լինելու։ Թանկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց.

«Ես ընդունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ հիմնադրամին նվիրաբերել ամսական 23 դոլար․․․

Ինքս էլ մարտահրավեր եմ նետում իմ ընկերներին՝ դոկտոր Էրիկ Իսրաելյանին, Վահե Բերբերյանին և Էնջել Սարաֆյանին ամեն ամիս նվիրաբերել 23 դոլար՝ ավտոմատ կրկնվող գործողությամբ․․․

Կարծում եմ, որ գաղափարը հիանալի է՝ ստեղծել հայերի գլոբալ ցանց, որոնք նվիրաբերում են ոչ մեծ գումար, քան կախված լինել ավելի փոքր թվով մարդկանցից, որոնք մեծ գումարներ են նվիրաբերում, և կրճատվում է ընդհանուր նվիրաբերողների թիվը։ Եկեք, անենք սա»․․․

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ևս ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝

պատրաստակամություն հայտնելով յուրաքանչյուր ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին 23 դոլար նվիրաբերել: Ալեքսիս Օհանյանն այդ մասին հայտնել է իր թվիթերյան էջում․․․

«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան», – մասնավորապես գրել է ամերիկահայ գործարարը․․․

Սակայն, որքանով էլ որ տարօրինակ է, Քարդաշյանից դեռևս ոչ մի նորություն չկա․․․

Իհարկե միամտություն կլիներ կարծել, որ Քիմը նույն օրն իսկ պետք ընդուներ մարտահավերը․․․

Սակայն արդեն 4-րդ օրն է, ինչ ոչ մի տեղեկություն չկա։ Հավելենք, որ Քարդաշյանը, սակայն, այս օերերին բավական ակտիվ է եղել սոցիալական իր բոլոր հարթակներում․․․

Հետևաբար Քիմի այս տարօրինակ լռություն անրդեն անհանգստացնող է թվում․․․

Բոլորովին նպատակ չունենալով քննադատել, մեղադրել կամ չարախոսել Քարդաշյանին հասցեիին, պետք է նկատենք, որ այդ իրենից չէ,

քանզի նա բազմիցս է ապացուցել, որ նվիրված է Հայաստանին ու անտարբեր չէ նաև հայկական սփյուռքի հանդեպ․․․

Սիրելի Քիմ, սպասում ենք Քո արձագանքին, ինչպես նաև Քո մարտահրավերին՝ ուղղված քույրերիդ, ինչու ոչ նաև՝ Շերլին Սարգսյանին․․․