Ինչ է шնпւմ հшյկшկшն բшնшկը. Վճռпրпշ գիշեր Էրդпղանի հшմшր

Նոյեմբերի 7-8-ի գիշերը կարող է վճռորոշ լինել արցախյան պատերազմի համար, կամ նվազագույնը` վճռորոշ փուլերից մեկը, կախված իհարկե, թե որքան կշարունակվի պատերազմն ու ինչ բնույթ կկրի այն: Նախօրեն Շուշիի համար մարտերի ամենաթեժ օրն էր, ընդ որում առանձահատուկ ուշադրության է արժանի եւ այն, որ օրն ամենաթեժն էր նաեւ տեղեկատվական գրոհով, որին տարբեր ձեւաչափերով ու աղբյուրներով ենթարկվեց Հայաստանի թիկունքը․․․

Ալիեւն այս պատերազմում լուծում է սեփական իշխանության եւ անվտանգության հարցը: Այս պատերազմն Էրդողանի պատերազմն է, այստեղ նպատակները դրել եւ փորձում է դրանց հասնել Էրդողանը` թուրքական ռազմական օդանավերի, անօդաչուների, ադրբեջանցիների, Ալիեւի, ահաբեկիչների, նաեւ այս փուլում թուրք-հատուկջոկատայինների միջոցով: Էրդողանը նաեւ մարտի է նետել նրանց, որովհետեւ ավելի քան 40 օր տեւող պատերազմում նա չի հասել ռազմավարական ոչ մի նպատակի:

Արցախի հարավում հակառակորդի առաջխաղացումը տարածքային առումով շոշափելի է, ռազմավարական առումով` անգամ վտանգավոր իր համար: Նրանք խորացել են Հայաստանի եւ Իրանի ուժերի միջեւ, իսկ Մեղրին վերցնելու փորձը խնդրահարույց է: Մինչդեռ Էրդողանը գիտե, որ ինքն ամենեւին էլ Կովկասի վերջին պատերազմը չէ, որ սկսել է: Չի լինում վերջին պատերազմ ընդհանրապես: Էրդողանը սկսել է իր պատմական բաժին պատերազմը Կովկասում, որում սակայն անմիջական իր դեմքով ներգրավվելու սահմանափակ հնարավորության եւ անուղղակի ահռելի ռեսուրսի վատնման պայմաններում նա դեռեւս չունի ռազմավարական ոչ մի էական ձեռքբերում․․․

Շուշին նրա այդ փորձն է, միաժամանակ դրոշով «կերակրելու» Բաքվի իր խամաճիկին:

Նոյեմբերի 7-8-ի նախորդող օրերին եւ հենց նախօրեի գիշերը հայկական բանակը նրան զրկել է հաղթանակից: Ըստ ամենայնի՝ դրա մասին է վկայում Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցը եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը, որ Էրդողանը Պուտինի հետ զրույցում կարեւոր է համարում հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ բերելը:

Դա խիստ հատկանշական հանգամանք է, որ արտահայտում է թերեւս Էրդողանի շփոթմունքն այն ամենից, ինչ նրա պատերազմի հետ անում է հայկական բանակը:

Պատերազմն անշուշտ ավարտված չէ, Էրդողանը շփոթված է, բայց ոչ հանձնված եւ զենքը վայր դրած: Բայց հայկական հրամանատարությունն ու բանակը գիտեն, թե ինչ խնդիր են լուծում: Հայ քաղաքական ղեկավարությունն ու հանրությունն էլ պետք է գիտակցեն, թե որն է խնդիրը` թույլ չտալ բանակի թիկունքի հոգեբանական եւ ռեսուրսային վայրիվերում: