Տեսեք, թե ինչպիսի հետևանքներ է թողել այսօրվա երկրաշարժը Վանաձորում․․․
lurer.com-ը գրում է․
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին
(ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080
և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք),
օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ․․․
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ․․․
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում․․․
Երկրաշարժի հետեւանքով Վանաձորում բնակելի տներից մեկի պատը ճաքել է․․․