Ինչպես 4 կգ նիհարել մինչև Ամանոր. Գաղտնիքներ սննդաբանից

armdaily.am-ը գրում է.

Ամանորին ընդառաջ շատերն են ցանկանում նվազեցնել իրենց քաշը, դառնալ ավելի բարեկազմ և գեղեցիկ…

Թե ինչպես դա անել գրագետ և առանց տանջվելու, ArmDaily.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունիի հետ…

Ինչպես սննդաբանն է ասում ՝ քաշ նվազեցնելու արվեստն իրականում բարդ չէ, եթե դրան վերաբերվեք պրոֆեսիոնալ…

«Քաշը նվազեցնելու համար ընդամենը պետք է մի քանի կանոն պահպանել, իհարկե եթե քաշի ավելացումը պայմանավորված չէ ֆիզիոլոգիական խախտումներով՝ հորմոնալ, էնդոկրին և այլ…

Շատ հաճախ մենք հաց ուտել- կշտանալուց հետո շարունակում ենք մնալ սեղանի շուրջ, զրուցել, ժամանակ անցկացնել, նաև մեխանիկորեն ծամել։ Եթե ունեք նման սովորություն, ապա ձերբազատվեք դրանից…

Միշտ հիշեք, որ դանդաղ ծամելը և սնունդը երկար ժամկետում սպառելը պարտադիր պայման է։ Սնունդը պետք է լինի մոտավորապես 250-ից 300 գրամ, ոչ ավել։ Ուտելու ընթացքում ցանալի է կենտրոնանալ միայն սնվելու պրոցեսի վրա, այլ ոչ թե զբաղվել հեռախոսով կամ հեռուստացույց նայել…

Սննդի ընդունումն իրարից պետք է անջատվի 3-ից 3։30 ժամ ինտերվալով և այդ ընթացքում կարող եք օգտագործել միայն առանց շաքարի սուրճ, բացառեք միրգը, արևածաղիկը, ընդեղենն ու հյութերը»,-ասում է սննդաբանը…

Շահաթունին ասում է՝ ուտել պետք է օրվա մեջ 3 անգամ…

« Մրգերը, շիլաները, քաղցրավենքը և առհասարակ, ածխաջրեր ու գլյուկոզա պարունակող սնունդը ընդունեք մինչև ժամը 12-ը: Կարելի է շատ քիչ քանակով ուտել նաև դառը շոկոլադ, մոտավորապես՝ 20 գրամ…

Օրվա 2-րդ մասում ցանկալի է ստանալ բանջարեղենային սնունդ քիչ չափի բուսական սպիտակուցներով՝ սիսեռ, ոսպ, լոբի , ոլոռ, կաթնաշոռ, ոչ շատ աղի և յուղի պանիր, թթվասեր, թեթև աղցաններ…

Ժամը 15։00-ից 18։00-ի միջակայքում ցանկալի է օգտագործել ակտիվ սպիտակուցներ, բարձ պրոտեինային ակտիվությամբ մսային սնունդ՝ հավի կրծքամիս, տավարի անյուղ միս: Իսկ օրվա վերջին հատվածում արդեն կարելի է օգտգործել բացառապես սպիտակուց»…

Սննդաբանը մեր ընթերցողների համար մի քանի գաղտնիքներ բացահայտեց…

«Բոլոր նրանք, ովքեր ունեն քաշ կորցնելու խնդիր, պետք է ուտեն ձվի սպիտակուց՝ 1-ից 3 հատ, առանց աղի, մաքսիմում՝ կանաչիներով…

Եթե ուտեք սպիտակուց անգամ ձեր քնելուց անմիջապես առաջ, խորը քնի ժամանակ ձեր ճարպերը յուրացվելու են այդ սպիտակուցն այրելու համար և դուք արթնանալու եք քաշով պակաս: Այսպիսով, քնելու եք առանց քաղցի, արթնանաք՝ պակաս քաշով…

Աղի քիչ օգտագործումը նույնպես շատ կարևոր պայմա է քաշ նվազեցնելու համար: Պետք է ռացիոնում թողնել միայն 3-4 գրամ, (1/3 թեյի գդալ) ամբողջ օրվա համար, իսկ եթե կարողանաք ընդհանարպես աղ չօգտագործել, շատ ավելի լավ կլինի,քանի որ ցանակացած սննդամթերի մեջ արդեն իսկ բավարար քանակի աղ կա…

Վերջին կարևոր խորհուրդը ջրի ընդունումն է, օրվա մեջ այն պիտի լինի ձեր քաշին համարժեք՝ 1կգ-ին 30մլ: Ջուր խմել սկսեք առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, ապա՝ ուտելուց կես ժամ առաջ և կես ժամ հետո: Ջուրը պետք է լինի սենյակային ջերմիաստաճանի, առանց եռացնել-սառեցնելու, որպեսզի բիոլոգիական պատկերը չփոխվի: Ջրի ակտիվ ընդունումը ավարտեք 17։00-ին…

Եվս շատ կարևոր խորհուրդ, որը չի վերաբերվում սնվելուն, բայց կարևոր նշանակություն ունի քաշ կորցնելու համար: Հիշեք, որքունը պարտադիր պայմանն է, հատկեպես 23։00-ից մինչև 1։00-ը ընկած ժամանակատավածում…

Անգամ եթե ողջ գիշեր արթուն մնաք, բայց քնեք այդ ընթացքում, ձեզ մոտ 60 %-ով
կակտիվանա ճարպի այրման պրոցեսը, քանի որ այդ ժամին է արտադրվում քաշ կորցնելու համար կարոոր հորմոնը՝ մելոտոնինը»…

Գայանե Շահաթունին հորդորում է. «Մի տանջեք ձեզ անիմաստ դիետաներով, պարզապես գրագետ սնվեք։ Եթե ճիշտ սնվեք և հետևեք խորհուրդներին, ապա մինչև ամանոր կնիհարեք մոտ 4 կգ»…