Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter–ի իր էջում պատասխանել է Էրդողանի սկանդալային հայտարարությանը,
թե Թուրքիայի տարածքում հայերը քոչվորներ էին…
Գարո Փայլանը գրել է.
«Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ այս հողերում հազարավոր տարիներ է ապրել…
Ապրած բոլոր քաղաքներում քաղաքակրթություն է ստեղծել…
Իսկ Էրդողանը ասում է, թե իբր հայերը գաղթականների պես էին ապրում և նրանց այդ ընթացքում են գաղթեցրել այլ վայրեր։ Ամոթ քեզ…
Ցեղասպանությունը հերքող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»…