Ինչու են Նոր Հաճնում մահացած չորս երեխաների մահվան մեջ մեղադրում Զարուհի Բաթոյանին. (ՖՈՏՈ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է,

որ արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով իրեն…

«Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ,

քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել…

Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ…

Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից…

Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում,

մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝

տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին…

Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար,

իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն…

Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ…

Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»,- գրել է նա…