Ինչու են գիշերվա ժամը 3-ին տուգանում Վարդան Սարգսյանին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաղորդավար Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրել.

Չէ էս նորմալա՞:

Գիշերվա ժամը 2:40,երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամ,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):

Եվ ամենից շատ զարմացա այն փաստից,որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,որը արդեն քանի օր շարունակ Arsen Torosyan-ը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը նշում են ,որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:

Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում,միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցլել դիմակը դա խաղտու՞մ է:

Եթե այո,վճարեմ 10.000 դրամը: