Ինչու՞ Փաշինյանը չհանդիպեց՝ Հռոմի պապի հետ․ Դա Անհնարին էր

Համացանցում արդեն մի քանի օր է ինչ որոշ ընդիմադիր կոչվածներ քննադատում եմ վարչապետի այցը Իտալիա․․․

Թե որքանով էր արդյունավետ Փաշինյանի այցը, դա քննարկման այլ թեմա է․․․

Թե կոնկրետ ինչ նպատակ էր հետապնդում այդ այցը, նույնպես պետք է այլ հարթության վրա քննարկել․․․

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 20-ին, պաշտոնական այցով մեկնել էր Իտալիայի Հանրապետություն․․․

Վարչապետի այցը մեկնարկել էր Իտալիայի Վենետիկ քաղաքից․․․

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը․․․

Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները․․․

Այնուհետև Փաշինյանն այցելել է Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի և հանդիպել Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․․․

Վարչապետին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը․․․

Միլանում ՀՀ վարչապետը կարևոր հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ․․․

Փաշինյանը հետագայում մեկնեց Հռոմ, հանդիպում ունեցավ միքանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ․․․

Որոնց թվում էր, ինչպես Իտալիայի Սենատի նախագահ՝ Մարիա Էլիզաբետա Կազելատիին․․․

Այնպես էլ՝ վարչապետ, Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ․․․

Ինչ արդեն նշեցինք, որոշ կեղծ ընդիմադիրներ շտապեցին մեղադրել Փաշինյանին այն բանի համար, որ վերջինս հանդիպում չի ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկի հետ․․․

Օր ու գիշեր տեղի ու անտեղի քննադատելուց բացի, լավ կլիներ, որ նրանք նեղություն քաշեին և հետևեին համաշխարհային մամուլին, գոնե մակարեսորեն․․․

Այդ ժամանակ նրանք կիմանային, որ Փաշինյանի և Ֆրանցիսկի հանդիպումն ուղղակի անհնար էր, մի շատ պարզ պատճառով․ Նույն օրը, երբ ՀՀ վարչապետը ժամանել էր Իտալիա, այդ օրն առավոտյան՝ Հռոմի պապ Ֆանցիսկը մեկնել էր Բանգկոկ՝ վաղուց պլանավորված ծրագրով․․․

Մինչ օրս էլ Ֆրանցիսկը գտնվում է Ասիայում։ Այսօր, ի դեպ, նա Ճապոնիային Նագասակի քաղաքում, իր ելույթի մեջ՝ համաշխարհային առաջնորդներին, կոչ էր արել հրաժարվել ատոմային զենքերից․․․

Եթե այդ քննադատներին թվում է, թե Հռոմի պապը պետք է չեղյալ համարեր իր այցելությունները ասիական մի շարք երկրներ՝ զուտ որ հանդիպեր ՀՀ վարչապետի հետ, ապա այդ մարդիկ առնվազն հեռու են քաղաքականությունից, եթե չասենք, որ քաղաքականապես տգետ են․․․

Թերևս, այս տեղեկությունը սենսացիա էր նրանց համար, իսկ իրականում, նրանք լավ են գիտեն ամեն բան, պարզապես ցանկանում են ամեն գնով գցել վարչապետի վարկանիշն՝ իրենց դատարկ, ոչ մի հիմք չունեցող հայտարարություններով ու քննադատություններով․․․