Ինչո՞ւ էր Իոսիֆ Ստալինը ատում հայերին ու նրանց հանդեպ դաժան վարվում

Պատմությունը որքան էլ որ ուսումնասիրես, միևնույն է, կլինեն բացթողումներ, որոնք դու չես նկատել։ Շատերն են փաստում, որ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը հատուկ ընդգծված բացասական վերաբերմունք ուներ հայերի հանդեպ, որի համար նա ուներ իր պատճառները։ Ի վերջո, ինչո՞ւ էր Ստալինն այդքան վատ տրամադրված հայերի նկատմամբ, ու ի՞նչ գաղտնիք էր թաքնված այդ ամենի հետևում։

Ամեն բան սկսվեց Ստալինի ծնունդից։ Պատմաբանները վստահեցնում են, որ և՛ Ստալինի հայրը, և՛ Ստալինի մայրը հայեր էին, ովքեր հետո ժամանակի ընթացքում ձուլվեցին վրացիներին ու վրացի «դարձան»։ Քիչ չեն վկայությունները, որոնցում նշվում է, որ Եկատերինա Գելաձեն (Կեկա կամ Կետո) Թիֆլիսի այն թաղամասերից էր, որտեղ հայերը չափազանց շատ էին բնակվում։

Հայուհի Եկատերինան փոքր տարիքից բնակվում էր հայկական թաղամասերում, սակայն ժամանակի ընթացքում նա մոռացավ իր հայկական արմատներն ու իր ընտանիքի հետ ձուլվեց վրացիներին։ Նույնը տեղի էր ունեցել նաև Ստալինի հոր հետ, ով ևս ձուլվել էր վրացիներին, սակայն արմատներով Թիֆլիս գաղթած հայ էր։

Ստալինի մոր մասին բազմաթիվ ոչ պարկեշտ խոսակցություններ էին տարածվում։ Շատերն էին վստահեցնում անգամ, որ նա դեմ չէր իր ամուսնուն դավաճանել հերթական տղամարդու հետ, ու նրան իրենց հայկական թաղամասում «բոզ Կեկա» էին կանչում։ Այս խոսակցությունները հասնում էին նաև մանուկ Ստալինի ականջին։

Երբ Ստալինը դուրս էր գալիս հայկական թաղամաս, որ խաղա իր հասակակիցների հետ, նրա հետևից ևս գոչում էին «բոզ Կեկա»։ Ստալինը, որ հայերեն չէր էլ խոսում, բավականին լավ էր հասկանում այս բառերի իմաստը, որոնք մինչև հոգու խորքը վիրավորում էին նրան։

Ստալինը հստակ հասկացել էր, որ ատում է իր հայկական արմատներն ու տանել չէր կարողանում հայերին։ Ավելին՝ նա նաև չէր սիրում իր մորը, ով դեմ չէր իր տղային ծեծել ու ծեծով դաստիարակել։ Գաղտնիք չէ, որ մոր հանդեպ ընդգծված բացասական վերաբերմունք ունեցող Ստալինն անգամ չմասնակցեց իր մոր թաղման արարողությանը, ում մինչև հոգու խորքն ատում էր իր չստացված մանկության համար։ Նա չթողեց անգամ, որ իր երեխաները մասնակցեն մոր թաղման արարողությանը՝ նշելով, թե իբր երկրում ծանր ռեպրեսիոն շրջան է, և Վրաստան մեկնելը կարող է վտանգավոր լինել նրանց համար։

Իրականում բոլորն էլ հասկանում էին, որ Ստալինի այսպիսի որոշման հետևում լրիվ այլ պատճառներ են թաքնված։ Վերջերս պատմաբանները սկսեցին ավելի շատ խոսել Ստալինի հայկական արմատների մասին ու նշել, թե ի վերջո ինչու նա ընդգծված բացասական վերաբերմունք ուներ հայերի նկատմամբ։

Հետաքրքիր է, որ որոշ պատմաբաններ Ստալինի սկսեցին կոչել նաև «հայերի խորթ հայր», որով նրանք ավելի էին ընդգծում ԽՍՀՄ երբեմնի ղեկավարի հայկական չճանաչված արմատները։