«Ինձ ասում էին՝ մի գնա, քեզ հում-հում կուտեն»․ Վանեցյան

Հիշեցնենք, որ երբ Վանեցյանը նոր էր նշանակվել ԱԱԾ պետ, դեմ գնալով համակարգում ձեւավորված ավանդույթին,

հանդիպում էր նախաձեռնել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որի հենց սկզբում հայտարարեց, թե պատրաստ է պատասխանելու ԶԼՄ-ներին հուզող ցանկացած հարցի․․․

Այն ժամանական նորանշանակ պետն անկեղծացավ, որ համակարգում ավանդույթ կա՝ մերժել լրագրողներին․․․

«Ինձ ասում էին մի գնա, մի հանդիպի, դու չգիտես՝ քեզ ինչ կանեն, քեզ կուտեն հում-հում, հեսա կտեսնես, թե ինչ են անելու․․․ և այլն․․․

“Բայց ես որոշեցի բաց լինել լրատվամիջոցների համար, կոտրել կարծրատիպերը»,- ասաց Արթուր Վանեցյանը եւ խոստմանը համաձայն՝ ազատ ու անկաշկանդ պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին”․․․

Թե ինչու, ի վերջո, թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Փաշինյանի ընտրությունը կանգ առավ հենց իր վրա՝ որպես ԱԱԾ ղեկավար, Վանեցյանը նախ տեղեկացրել էր, որ մինչ այդ Փաշինյանին հանդիպել է երկու անգամ․․․

«Առաջինը ընկերներիս հարսանիքին էր, երկրորդը՝ նրանց երեխայի մեկ տարեկանին»․․․

Վանեցյանի խոսքով՝ հավանաբար այդ հանդիպումների ընթացքում Փաշինյանը գնահատել է իր՝ որպես ԱԱԾ աշխատակցի մասնագիտական հմտությունները․․․

Խոսելով՝ Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների մասին, Վանեցյանը տեղեկացրել էր, որ գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում․․․

«Շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»․․․

Այդ սխեմաների շրջանակում որոշները Վանեցյանի խոսքով՝ պետությունից տարիներ շարունակ գումար են գողացել ու ապօրինի հարստացել են․․․

«Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»․․․

Այս համատեքստում Վանեցյանը ուշագրավ հայտարարություն արեց, ասելով, որ Հայաստանում 300-350 մարդ կա, որոնք ապրում են ծանր սոցիալական պայմաններում ու տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում․․․

«Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»․․․

Ասաց նաև, որ բավականին մեծ գումարներ են վերադարձվելու բյուջե, որի արդյունքում կբարձրացվեն պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը․․․

«Այդ գումարից նաև հնարավեր կլինի ապահովել որոշ պարգևավճարներ, իսկ հետագայում արդեն ստվերի կրճատման հետևանքվ հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը»․․․