«Իմ քայլ»-ի ավագանին իր էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և ինչ-որ կոչ արել ժողովրդին. (ՖՈՏՈ)

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով, որ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»…

Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին…

Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի…

Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը…