Ժողովուրդը շունչը պահած սպասում է․ Ինչ է հրապարակելու Փաշինյանը

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը պատասխանելով՝ վարչապետի կողմից՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին, ասել էր․

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը․․․

Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։

Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»․․․

Ի պատասխան, Փաշինյանը գրել է․ Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք․․․

Հանրության մեծ մասն արդեն մեկ ժամից ավել է ինչ շունչը պահած սպասում է թե ինչ է հրապարակելու Փաշինյանը։ Շատերն արդենիսկ ունեն սեփական վարկածները։ Ոմանք կարծում են, թե խոսքը գնում է ինչ-որ տեսանութի մասին, ոմանք է վստահ են թե “գաղտազերծումը” կապված է Թովամսյանի կողմից գրված ենթադրելի նամակի մասին․․․

Շատերն էլ, կասկած չունեն, և գրում են, որ Փաշինյանի բացահայտումը լինելու է՝ իրենց հեռախոսազրույցը։ Ինչևէ, վարկածներն ու ենթադրությունները շատ են, բայց ճիշտը, թերևս, սպասելն է․ Իր էջում գրել է Հասմիկ Միլիտոնյանը