Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար»

Tert.am-ը գրում է․

ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին,

ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

«Նայե՛ք՝ հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար: Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով,

և ահա բոլորը խորհրդարանում ուրիշ՝ նոր կուսակցություններ են:

Հին ռեժիմից ոչինչ չի մնացել: Ահա օրինակ նոր մոտեցում, նոր մարդիկ:

Իսկ նրանք, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, նախկին կոմունիստները, պարտվեցին», — ասել է Ժիրինովսկին:

Ժիրինովսկին ընդգծել է նաև, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Փաշինյանը գնաց մարդկանց մոտ,

լսեց նրանց և նրանց լեզվով խոսելով՝ բերեց նրանց խորհրդարան: