Թուրք երգչուհի խոսել է` հայ մոդելի մասին ու աղմուկ առաջացրել Թուրքիայում

«Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»․ թուրք երգչուհին` հայ մոդելի մասին․․․

Shantnews.am-ը գրել է․

Հիշեցնենք, որ  Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է․․․

Միլանում պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ «Gucci» 2020 գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար: «Gucci»-ն  Արմինե Հարությունյանին ընտրել էր 500 մոդելների միջից․․․

Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ․․․

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին․․․

Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է.

«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է․․․

Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»․․․

Հավելենք, որ երգչուհու այս խոսքը մեծ աղմուկ և քննադատություն է հարուցել Թուրքիայում