«Թող հարսանիքի փողերը տա». Հայրապետյանը սենսացիոն բացահայտումներ է արել

Sputnik Armenia-ն գրել է․

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը «168 ժամ» կայքին տված հարազրույցում խոսել է իր, Խաչատուր Սուքիասյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին` «Բջնի» գործարանի շուրջ վեճի համատեքստում․․․

Խաչատուր Սուքիասյանը մինչ օրս չի վճարել իր միակ որդու հարսանիքի զարդարանքի գումարը․․․

«168 ժամ» կայքին տված հարազրույցում այս մասին ասել է ՀՖՖ նախկին նախագահ,  գործարար Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով իր ու գործարար Խաչատուր Սուքիասյանի միջև «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ ծագած վեճին․․․

«Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ․․․

Թող տղամարդ լինի՝ իր միակ, թաք տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա։ Ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել․․․

Ես պաշտոնական բան եմ խոսում՝ փողերը տալու փոխարեն հարկային տեսուչներն են գնացել այդ կազմակերպությունը ստուգելու»,– ասել է Հայրապետյանը․․․․

Նա նաև վստահեցրել է, որ պատրաստ է վերադարձնել գործարանը, եթե իրեն վճարեն այն նույն գինը` 10 մլն դոլարը, որով ինքը 2010թ.–ին գործարանը գնել է պետության հայտարարած աճուրդում․․․

«Սրանից մի 2-3 ամիս առաջ էլ Ծառուկյան Գագիկի հետ խոսում էինք, ասեցի` թող հենց հիմա փողերս տա, էլի տամ։ Բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում․․․

Եթե ես կվաճառեմ այդ գործարանն ուրիշ մարդու 10 մլն–ով, ապա իրեն` 1 մլրդ դոլարով։ Այսինքն` իրեն` երբեք»,– ասել է Հայրապետյանը․․․

Նշենք, որ ըստ Սուքիասյանի` ժամանակին իրեն պատկանող «Բջնին» իրենից խլել են ու տվել Ռուբեն Հայրապետյանին․․․․

Դա, ըստ նրա, քաղաքական հետապնդում է եղել այն բանի համար, որ ինքը մտերիմ էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ․․․