Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար. (Տեսանյութ)

ՌԴ Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքում «գանգստերական» կռիվներ են սկսվել այն բանից հետո, երբ ազգությամբ հայ խոհարարն ադրբեջանցուն «ոչ հալալ» սնունդ է մատուցել` հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելով, ինչից հետո ադրբեջանցին ու նրա ընկերներն արագ սննդի կետում կացնով կտրել են հայ խոհարարի մատները: Այս մասին գրում է kazanfirst.ru կայքը:

ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահ մարմինները որոնում են դեպքի մասնակիցներին: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին, Նաբերեժնիե Չելնի քաղաքում, «Շաուրմա» արագ սննդի կետում: Կռիվ է բռնկվել երկու էթնիկ խմբերի միջև, իսկ պատճառ է հանդիսացել «ոչ հալալ» սնունդը:

Հանցախումբը ներխուժել է սրճարան, աշխատակիցներին պառկեցրել է գետնին և սկսել կրակել: Միևնույն ժամանակ, հարձակվողները կոտրել են սրճարանի գույքը: Տեղի ունեցածը տեսանկարահանվել է մեքենաներից մեկից: Սկզբում լսվել են կրակոցներ, ապա` կանանց բղավոցներ: Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ իբր ադրբեջանցի հաճախորդը հավի միս է պատվիրել, իսկ հայ խոհարարը դրա փոխարեն խոզի միս է մատուցել: Հաճախորդը կուլ չի տվել վիրավորանքը և հետ է եկել հանցախմբի հետ: Հարձակվողները ջարդուփշուր են արել սրճարանը և կացնով կտրել խոհարարի մատները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Խուլիգանություն» հոդվածով: Մի քանի մարդ ձերբակալվել է: Հանցագործություն կատարելու համար որոնվում են 26-ամյա Գեորգի Գալինը, 30-ամյա Դանիլ Տերենտևը, 23-ամյա Ռամիլ Մուստաֆինը և 26-ամյա Մաքսիմ Ուշակովը:

Տեսանյութը դիտեք ստորև.

Աղբյուրը՝ tert.am