Էտ Սոթքում միհատ դուխի դրեք, թող գողանան, որ վարչապետը արձագանքի

Մինչ կառավարությունը հերքում է ադրբեջանական զինուժի՝ Վարդենիսի տարածք, ավելի կոնկրետ՝ Սոթքի հանքի տարածք հասնելու մասին շրջանառվող լուրերը, Սոթքի հանքի տարածքում ընթանում են բանակցություններ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև․․․

Ընթացող բանակցությունների մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ պաշտոնապես հաստատելով, որ ադրբեջանական զինուժը Սոթքի հանքի տարածքում է:

«Ուրեմն էս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը նախատեսված էդ դարպասները, որ դրվել էր, այդ տեղը անցել են արդեն ու եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածքում են, էդ գագաթին կանգնած են, որը մեր հանքի տարածքն էր արդեն: Ու էդտեղից պահանջում  են ազատել տարածքը: Բայց հիմա այս պահին բանակցություններ ա գնում»,- ասաց Հակոբ Ավետյանը: Լիլիթ Մելոյանն այս առիթով գրել՝  Էտ Սոթքում միհատ դուխի դրեք, թող գողանան, որ վարչապետը արձագանքի