Զրո հիվանդ. հայտնի է կորոնավիրուսը հաղթահարած եվրոպական առաջին երկիրը

Չեռնոգորիայում կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներն արդեն բուժվել են: Այս կերպ  Չեռնոգորիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որ հաղթահարել է կորոնավիրուսային պանդեմիան:

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջովանովիչը: Նա նշել է, որ Հանրային առողջության ինստիտուտը 20 օր շարունակ չի արձանագրել հիվանդացության նոր դեպք:

«Զրո հիվանդ … Պետական իշխանությունը և ամբողջ հանրությունն այս խնդրի լուծման համար խիստ պատասխանատու վարք դրսևորեցին, իսկ մեր առողջապահական համակարգն ապացուցեց, որ այն կազմակերպված է, նվիրված իր աշխատանքին»,- հայտարարել է նախագահը:

Ջովանովիչը նաև հավելել է, որ երկիրը պիտի շարունակի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարը:

Նշենք, որ կորոնավիրուսի բռնկումից ի վեր, երկրում վարակվել էր 324 մարդ, որից 9 ը մահացել էին։