Զինվորը զանգել է ու ասել է 50 հпգով Հшդրութում են թաքնված, 1 ժшմում․․․

ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ խաղաղապահները տեղի բնակիչներին հորդորել են չանհանգստանալ, նրանք էլ առևտուր են արել ու հեռացել են․․․

«Գիտեք, օրեր առաջ ծանոթներիցս մեկի զինծառայող երեխան է զանգահարել, ասել է 50 հոգով Հադրութում են, թաքնված։ խաղաղապահների հետ 1 ժամ որոնողական աշխատանքների համար ժամ են պայմանավորվել, մեկ ժամում չեն գտել, սակայն ստիպված են եղել հեռանալ․․․

Այսինքն, հանձնված տարածքներում դեռ ողջ մնացած անհետ կորածներ ունենք, որոնց չենք կարողանում ազատ գնանք մեր զինվորներին որոնենք, սակայն իրենք ազատ գալիս են Ստեփանակերտ՝ առևտուր անելու ու դա մեր իշխանություններին առհասարակ չի հուզում, այդ ուղղությամբ որևէ աշխատանք չենք տեսել․․․

Ես չգիտեմ՝ խաղաղապահների հետ այս թեմայով որևէ խոսակցություն եղե՞լ է, թեև չեմ կարծում։ Վստահ եմ, ինչպես մյուս դեպքերում, այս անգամ էլ չլսելու, չտեսնելու, չիմանալու են տալիս»։

Նա ընդգծեց՝ խաղաղապահն ինքն էլ զինվոր է ու շատ դեպքերում իրենց համար էլ խիստ մեծ տարբերություն չկա ադրբեջանցի ու հայ զինվորի միջև։

«Այն տեղերում, որտեղ այդ ադրբեջանցիներն են, հիմա խանութներ չկան, ոչ Շուշիում, ոչ էլ մյուս բնակավայրերում, ստացվում է, որ հիմա իրենց նաև սնունդ չեն հասցնում Ադրբեջանից, իրենք էլ օգնության են դիմում խաղաղապահներին, սակայն հետաքրքիր է, թե իրենց որտեղից հայկական դրամ։

Ի վերջո, ուր է Մեր ոստիկանությունը, ուր է Մեր ԱԱԾ-ն, ուր են կառույցները, որոնք կամ կանխարգելել, կամ գոնե արձագանքեն միջադեպին, նրանք պարզապես բացակայում են․․․

Մինչդեռ, Ստեփանակերտն այն քաղաքն էր, որտեղ մարդիկ քնելուց դուռը չէին կողպում, ծնողները շատ ուշ ժամի կարող էին նկատել, որ երեխան դեռ բակում է ու չանհանգստանալ, մինչդեռ հիմա մարդիկ անգամ վախենում են երեխային դպրոց ուղարկել, դեպքեր կան, երբ ծնողն ուղղակի դպրոցի մոտ սպասում է, որ դասերն ավարտվեն, որպեսզի տուն ուղեկից, անընդհատ լարված վիճակ է, շենքեր կան որտեղ մարդիկ պայմանավորվում են, որ երեկոյան ժամը 10-ին մուտքի դուռը կողպելու են, այսինքն, տագնապ կա մի կողմից, մյուս կողմից սեփական տանն ապրելու, իրենց կենցաղով ապրելու ցանկությունը չափազանց մեծ է։

Մարդիկ փորձում են վերադառնալ սովորական կյանքի, թեև որևէ մեկն այսօր չի պատկերացնում թե ինչպես են ապրելու՝ գիտակցելով, որ օրինակ հարևան գյուղում ադրբեջանցիներ են բնակվում»։