Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսաուղերձով հայտնում է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

«Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել և ինչ-որ նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել: Ինչ է նշանակում պղծել երեխաներին, ինչ է նշանակում հարամել նրանց մանկական հոգին: Չի կարելի, սրբապիղծներ»,- նշում է օգտատերը:

Աթանեսյանը նաև սպառնում է սպանել այն անձանց, ովքեր նմանատիպ գրքեր կբաժանեն երեխաներին: