«Երևանում ինչ-որ գազելի շոֆեր կարա սալոնից դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի կնոջս աչքի առաջ». դերասանն ահազանգում է

Հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը, ով տևական բացակայությունից հետո վերջերս է վերադարձել Հայաստան, քիչ առաջ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում…

Դերասանը նշում է, որ շատ տեղերում է ապրել, բայց որոշել է վերադառնալ և մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ է վերադարձել Հայաստան,

սակայն հիմա հասկանում է, որ Հայաստանում ապրելը շատ վտանգավոր է…

«Մի հատ շատ հետաքրքիր դեպք եղավ: Պարզվում ա, օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ գազելի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս կնոջս աչքի առաջ…

Դեպքը որ եղել է, դիմացի մայթում կանգնած էր ոստիկանության մեքենա,

հույս կար, որ կենդանի կմնայի, բայց ոչ մի ձայն-ծպտում չլսվեց»,- նշում է դերասանը և հավելում, որ այսուհետ իր մեքենայում էլ է սառը զենք պահելու…

«Ու թող ոստիկանները գան ու փորձեն վերցնել էդ զենքը…

Կյանքի գնով էլ չեն կարողանալու վերցնել զենքը, քանի որ իմ կյանքն է վտանգված»,- ասաց դերասանը…

Մանրամասները՝ տեսանյութում.