Երիտասարդ աղջիկը մահացել է նարկոզից

shantnews.am-ը գրում է.

Ռուսթավի քաղաքի կենտրոնական հիվանդանոցում (Թբիլիսիից 36 կմ հեռավորության վրա) անեսթեզիայից հետո մահացել է 18-ամյա մի աղջիկ՝ քթի միջնապատի վիրահատության նախապատրաստվելու ժամանակ…

Աղջկա մահվան համար նրա հարազատները մեղադրել են բժիշկներին՝ հայտարարել են, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել ցավազրկողի ներարկումից հետո…

Նրանք պնդում են, որ ցավազրկող ներարկելուց առաջ աղջկա ձեռքին թեստ են անցկացրել, ինչից հետո նրա ձեռքի մաշկը կարմրել է…

Սակայն, ըստ նրանց, երևույթին ուշադրություն չեն դարձրել և նրան տեղափոխել են վիրահատարան…

Աղջկա ընկերոջ հայտարարությամբ՝ նա հիվանդանոց էր գնացել ուրախ, կատակել էր բուժանձնակազմի հետ,

թե արդյոք ողջ կմնա վիրահատությունից հետո, ի պատասխան՝ վստահեցրել էին, որ վիրահատությունը բարդ չէ…

Նրա խոսքերով՝ հիվանդանոցում սրտի կանգի մասին լուրը տարածվելուց հետո ենթադրել անգամ չէր կարող, թե դա կարող է լինել իր հարսնացուն…

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ…