«Երեք օր առաջ ասաց, որ սիրում է ինձ». Տատյանա Վլասովան վերադարձել է Արմեն Ջիգարխանյանի մոտ

Տատյանա Վլասովան օրերս Լաս Վեգասից, որտեղ ապրում է որդու՝ Ստեփանի հետ, ժամանել է Մոսկվա՝ իր Արմեն Բորիսովիչի մոտ…

Վլասովը և Ջիգարխանյանը ամանորյա տոներին միասին են եղել: Վլասովան սիրելիին նվեր է բերել կարմիր բրդյա գուլպաներ…

Իր հետ բերել է նաև լուսանկարների և իրերի հսկայական ճամպրուկ. Նախատեսում է այժմ շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում: Այս մասին գրում է kp.ru-ն…

Չնայած այն հանգամանքին, որ Վլասովան և Ջիգարխանյանն ամուսնալուծված են, Ջիգարխանյանն անգամ բուժքրոջ տանն անընդհատ վերահսկում էր ժամանակը՝ նախքան իր Տատյանան…

Վլասովան և zhիգարխանյանը ամուսնացել են1967 թվականին, բայց արտիստի կյանքում հայտնվեց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և թույլ չտվեց Ջիգարխանյանին Տատյանայի հետ տոնել ոսկե հարսանիքը: Այժմ անցյալում է Արմեն Բորիսովիչի և Վիտալինայի սկանդալային բաժանումը: Արտիստի ընկերներն արդեն հանգիստ են. ոչ միայն բուժքույրը, այլև հոգատար կինը մի բաժակ ջուր կտա Ջիգարխանյանին…

«Пусть говорят» հաղորդման եթերում Տատյանան պատմել է իր և Ջիգարխանյանի մասին. «Ուղիղ երեք օր առաջ նա ինձ առաջին անգամ ասաց , որ շատ է սիրում: Երբեք սեր չի խոստովանել, բայց ոչ թե այն պատճառով, որ չի սիրել, այլ պարզապես ասել է, որ սերն ապացուցում են վերաբերմունքով և գործերով: Ես նրան պատմում եմ Ամերիիկայի իմ ուղևորության մասին: Մեր հետաքրքրությունները միշտ նույնն են եղել, այդ իսկ պատճառով վեճեր երբեք չենք ունեցել»…