Երեք թեժ կետ. Սերժ Սարգսյանի և գեներալների ձերբակալությունը

Lragir.am-ը գրում է.

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը երեկ գրառում է արել այն մասին, որ 2018 թվականին Հայասստանում հեղափոխությունը հասունացել էր,

բայց չի ավարտվել, այսօր News.am-ին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել…

Նա հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եւ մի շարք գեներալների ձերբակալությունը, հանրության ուշադրությունը շեղելու համար…

Նա նշել է, որ իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և այս պահին երեք դժվարին խնդիր ունի լուծելու` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ…

Իր հերթին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը պատրաստ է հանուն ժողովրդի նստել», որ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը կարող է իշխանության վերջի սկիզբը լինել…

Չի բացառվում, որ Հայաստանում որոշակի գործընթացներ տեղի ունենան Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի եւ Արցախի խնդրի շուրջ…

Ըստ ամենայնի, կառավարությունը դրական որոշում է տալու Ամուլսարի հանքի շահագործմանը, բնապահպաններն ու հասարակական խմբերը հայտարարել են, որ այդ պարագայում կոշտ դիմադրություն են ցույց տալու, որը կարող է վերածվել ոստիկանության հետ բախումների..

Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը նույնպես կարող է վերածվել քաղաքական դիմակայության: Կոնվենցիայի էությունը գրեթե չի քննարկվում, փոխարենը խոսվում է ակցիաների ու ցույցերի մասին…

Արցախյան խնդրում տարօրինակ ակտիվություն է նկատվում Ադրբեջանում, որը «գրավում է» իր իսկ տարածքները, որոնց համար սահմանապահները գեներալական կոչումներ են ստանում…

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվում է այն միտքը, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան եւ վերջ» արտահայտությունը կարող է վկայել բանակցային գործընթացի կասեցման մասին, որը կհանգեցնի էսկալացիայի աճի…

Բաքուն փորձում է օգնության կանչել ռուս փորձագետներին՝ փորձելով նրանց շուրթերով «զգուշացնել» Նիկոլ Փաշինյանին բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության անթույլատրելիության մասին…

Դատելով վերջին շաբաթվա իրադարձությունների խճանկարից՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում թեժ աշուն է լինելու…

Առավել եւս, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալու է ԵՏՄ գագաթնաժողովը, իսկ ռուսական ու հայկական լրատվամիջոցներում լուրեր են տարածվում, որ Պուտինը ցանկանում է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին…