Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանեց Երևան. (լուսանկարներ)

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվել էին բազմաթիվ մարզասերներ ու լրագրողներ։ Նրանք դիմավորում էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։

Լուսանկարները՝ Armsport.am-ի:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար:

97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ:

Հիշեցնենք` Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում 9-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է, իսկ արդեն կիսաեզրափակչում 8:1 հաշվով ջախջախեց ֆին Կուոսմանենին: