«Ես լացել եմ երկու օր, բայց վիրավորված չեմ վրացիներից». Արմինե Հարությունյան

Արդեն հայտնել էինք, որ Mercedes Benz Fashion Week 2019-ի շրջանակում Delmod նորաձևության բուտիկի ցուցադրությանը մասնակցել է հայ նորահայտ մոդել Արմինե Հարությունյանը…

Սեպտեմբերին Gucci-ի ցուցադրությանը հայ մոդելի մասնակցությունը մեծ քննարկումների առարկա դարձավ սոցիալական ցանցերում…

23-ամյա Արմինեն «Sova News»-ին տված հարցազրույցում նշել է, որ սկզբից շատ է մտահոգվել, թե ինչ քննարկումներ կլինեն համացանցում այս անգամ…

«Ինձ համար դժվար էր հաղթահարել այդ ամենը: Ես չէի սպասում նման ուշադրության: Ես լացել եմ երկու օր»,- խոստովանել է Արմինեն…

Հարցին, թե վիրավորվա՞ծ է վրացիներից, Արմինեն պատասխանել է․․․

«Ոչ, ես շատ անգամ եմ ասել, որ սիրում եմ Վրաստանը: Այստեղ ես շատ ընկերներ ունեմ…

Բոլորն ունեն իրենց կարծիքը, որը կարող են բարձրաձայնել»: Նա նշել է, որ ինչ-որ մի շրջանում նա որոշել է այլ կերպ մտածել…

«Դադարեցի կարդալ համացանցում տարածված մեկնաբանություններն իմ հասցեին և շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով…

Բացի այդ, ինձ շատ օգնեց իմ ընկերների և հարազատների աջակցությունը»,- ընգծել է մոդելը…