«Ենոքավանի վրա ընկած՝ 300 հոգանոց ինքնաթիռի» հետքերով»․ Ինչ է եղել իրականում

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ ինչ համացանցում լուրեր են շրջանառվում՝ թե Տավուշում շատ մեծ պայթյուն է լսվել։ Ոմանք նշում էին թե այդ 300 հոգի տեղափոխող ինքնաթիռ է եղել․․․

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Տավուշի մարզում որևէ արտառոց բան չի կատարվել, ոչ պայթյուն է որոտացել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել: Վերջին ժամերին տարբեր օգտատերերի կողմից սոցցանցերում տարածված գրառումներն, ըստ պատգամավորի, ապատեղեկատվություն են․․․

«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»,- գրել է Սիփան Փաշինյանը: