«Եղել է՝ ինձ ասել են՝ դու իրավունք չունես, դու մեր մաման չես». Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան կյանքի մասին թվում է՝ ամեն բան հայտնի է: Դերասանուհին միշտ խոսում է իրենց ընտանիքի միասնության մասին:

Երկու աղջիկների մասին խոսելիս էլ միշտ շեշտում է՝ դուստրերս՝ չնայած նրանց կենսաբանական մայրիկը չէ:

Անահիտը միշտ խոսել է ընտանեկան միասնության ու երջանիկ կյանքի մասին և լռել այն մասին, թե որքան դժվարություններ են հաղթահարել ինքն ու ամուսինը՝ այդ ամենին հասնելու համար:

Tert.am Life-ի «Ինտերվյու» շարքում Անահիտն առաջին անգամ խոսել է իր ընտանեկան կյանքի բարդ փուլերի, 8 և 9 տարեկան աղջիկների մայրիկի պարտականությունները ստանձնելուց հետո առաջ եկած խնդիրների, գնալու ցանկության, բայց մնալու որոշում կայացնելու պատճառի մասին: