Դուք սա չեք մարսելու, և բոլորիդ վերջը շատ շուտով գալու է․․․

Ինչպես արդեն բոլորդ գիտեք, երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 3-րդ նախագահին․․․

Ոչնչից չի վախենում միայն կատարյալ հիմարը, բայց իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ.․․․

Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկի հարցին ի պատասխան, թե օրեցօր ավելանում են քաղաքական հետապնդումները․․․

ապօրինի ձերբակալություները, արդյոք  ՀՀ երրորդ նախագահը չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ասաց Սերժ Սարգսյանը․․․


«Ինչպես հայտնի է՝ ոչնչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար․․․

Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը, պատերազմի՝ Ձեզ հայտնի արդյունքներով․․․

Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում, ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից․․․

Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված,

մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- նշել էր նա․․

Փաստորեն իզուր չէր  Սարգսյանի մտավախությունները, քանի օր պարզից էլ պարզ էր, որ շատ շուտով պետք է ինչ-որ մեղադրանք առաջրվեր վերջինիս․․․

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝

ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը,

իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը․․․․

Սերժ, դու ասում էիր, որ եթե քո ձերբակալելով ինչ-որ հարցեր կլուծվեն, ուրեմն թող ձերբակալեն․․․

Հավատա, որ հայ ժողովուրդը, իսկ ես այդ ժողովրդից մեկն եմ․ ասում է, որ դուք սա չեք մարսելու և բոլորիդ վերջը շատ շուտով գալու է, քանի որ այդքան էլ հեշտ չէ տարիներ շարունակ աղքատացնել մարդկանց, թալանել ու մնալ անպատիժ․․․

Ոչ մի վայրկյանանգամ չնեղսրտեց․ հավատա, որ քո ձերբակալմամբ բավական մեծ ու կարևոր հարցեր կլուծվեն․ գրել է Մալվինա Սահակյանը