Դե ինչ, մնաս բարով, նախարար ջան։ Վերջ, ժողովուրդ ջան: ՎԵՐՋԱՊԵՍ

Արդեն լրանում է շուրջ երեք տարի ինչ Արայիկ Հարությունյանը ստանձնել է ՀՀ կրթության ոլորտի ղեկավարի պաշտոնը․․․Այս տարիների ընթացքում, անշուշտ, եղան բազում դրական ու բացասական ծրագրեր, որոշումներ․․․

Հարությունյանը հիշվեց նաև այն բանի համար, որ անձամբ ու հատուկ ընդունելության արժանացրեց տրшնսվեստիտ անձի, ով նաև, ըստ որոշ լուրերի, մարմնшվաճшությամբ է զբաղվում․․․

Նախարարի աղմկահարույց քայլերից էր նաև՝ ևս մի ԼԳՏՊ ներկայացուցչի մասին 20 միլիոնով ֆիլմ նկարահանելը․․․ Ցավոք սրտի, տվյալ ֆիլմը ֆինանսավորվել էր ոչ թե հերոսի սպորտային ձեռքբերումների մասին, այլ՝ նրա սեռական կողմնորոշման փոփոխմանը․․․

Վերջին օրերին մեկ այլ ու շատերի համար ցավոտ վիճակ ստեղծվեց, երբ կրթության ու մշակույթի մեր պատասխանատու գուրուներ համարեցին, որ ՀԱՅ բառը շատ է խանգարում հայ երեխաներին ու պատանիներին կրթելու համար․․․ Արայիկ Հարությունյանի սիրած զբաղմունքնեից մեկը՝ հաճախակի ուղիղ եթեր մտելն է, սակայն այդ չեղավ, երբ ամենաշատն էր հարկավոր․․․

Արդեն հասկացաք, որ խոսքը ընդունելության քննություններին էր վերաբերում, երբ շատերն ուղղակի տեղյակ չէին հապճեպ ու փնթի կերպով արված փոփոխություններից․․․ Այդ իսկ պատճառով դժգոհություն եղավ այն բանի համար, որ նախարարը կարող էր չզլանար ու նախապես մի լայվ էլ այդ թեմային նվիրեր․․․

Թեպետ լավ գործեր ևս արված էր, սակայն բացասական ու երբեմն տարօինակ և վտանգավոր ծրագրերը ստվերում է ցանկացած լավ գործ, քանզի համեմատություններն աննախադեպ մեծ են ու, ցավոք սրտի, ի նպաստ բացասականի․․․ Ինչևէ, արդեն վաղուց է հասունացել Հարությունյանի ճամպրուկները հավաքելու պահը․․․ Հազարավոր մարդիկ պահանջում են վերջինիս հրաժարականը, իսկ տասնյակ հազարներն առնվազբ դժգոհ են նրա քայլերից․․․

Իհարկե, գուցե լինեն մարդիկ, ովքեր կհամարեն թե այս դժգոհության հիմնական պատճառը՝ նախկինների քարոզն է, սակայն, պետք է ընդունել նաև, որ վերը թվարկված բոլոր ծրագրերն ու քայերն իրողություն են․․․ Արդեն կան որոշակի լուրեր, որ վարչապետ Փաշինյանը՝ շատ շուտով “տուն է ուղարկելու” Արայիկ Հարությունյանի ու նրա տեղակալներից ոմանց, քանզի վերջիններս ուղղակի մեծ թափով գցում են վարչապետի ու կառավարության հեղինակությունը․․․

Հուսանք, որ այս ամենն, իսկապես, շատ շուտով իրակություն կդառանա։ Դե ինչ, մնաս բարով, նախարար ջան։ Վերջ, ժողովուրդ ջան․․․ Իր էջում գրել է Հասմիկ Մելիքսեթյանը