Դեն Բիլզերյանի հրաշք անակնկալը․ Նա արձագանքեց մարտահրավերին

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․․․

«Կարծում եմ, չեք մոռացել, որ ես լրագրող եմ եւ ընդդիմադիր գործիչ եմ եղել և շատ եմ սիրում հարցեր տալ: Ես այսօր էլ շատ հարցեր եմ տալիս․․․

Ինձ հետաքրքրում էր, թե այս բոլոր տարիների ընթացքում հանրագումարային առումով որքան գումար է փոխանցվել հիմնադրամի հաշվեհամարին: Ես պարզեցի, որ դա 370 միլիոն դոլարին մոտ գումար է ստացվում…

Եթե հաշվենք մեծ թվերով, կստացվի 10 միլիոն հայությունը 27 տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլարի նվիրատվություն է կատարել: Արձանագրենք, որ 1,5 միլիարդը մենք չափազանցելով ստացանք, շատ ուռճացնելով…

Ես վերջերս խոսում էի շատ ազդեցիկ հայերից մեկի հետ: Եկեք տեսնենք, թե աշխարհի հայությունը որքա՞ն է օգնում մեզ: Տարեկան մոտ 13 միլիոն դոլար…

Որպեսզի հասկանանք, թե այն ինչ է իրենից ներկայացնում, 2020 թվականի բյուջեով ՀՀ կառավարությունը հավաքել է հավելյալ միջոցներով մոտ 132 մլն դոլար: Իսկ ի՞նչն է այսպիսի իրավիճակի պատճառը…

Նախ՝ մենք սովորաբար երբ նայում ենք, տեսնում ենք, որ դրամահավաքների հիմնական մասը ապահովել են սփյուռքի և Հայաստանի երեւելի մեծահարուստների մեծ մասը․․․

Մենք 27 տարի նույն մարդկանցից ակնկալել ենք գումար ու մարդիկ տվել են, բայց 1, 2, 3, 4, 5,… 27… կա վստահության խնդիր: Ես ասեմ, թե ինչ եմ պատկերացնում, ինչ եմ առաջարկում…

Ես նշել եմ, որ եթե մեզ պետք է 1000 դրամ, ոչ թե պետք է գտնենք մեկ հոգու ու խնդրենք 1000 դրամ, այլ պետք է գտնենք 1000 հոգու եւ ամենքից ստանանք 1 դրամ…

Սահմանափակ թվով հարուստ նվիրատուների տրամաբանությունից ելնելով պետք է անցնենք մեծ թվով, բայց ոչ մեծահարուստ մարդկանց տրամաբանությանը…

Ասում են՝ աշխարհում 10 միլիոն հայ կա, եկեք ընդունենք 5 միլիոն թիվը: Եթե յուրաքանչյուր մարդ ամեն տարի 20 դոլար ընդամենը փոխանցի, մենք կունենանք հսկայական թիվ 1 տարում…

Փաշինյանը նաև հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ ասելով․․․

Ես հիմա ուղիղ եթերում ուզում եմ մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի՝ Challange անենք, առաջինը Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին․․․

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ նետած մարտահրավերն ու այդ կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել տեսանյութ․․․

Նա նշել է, որ ընդունում է մարտահրավերը եւ ամեն ամիս իր հաշվեհամարից 23 դոլար կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի (https://www.himnadram.org/en/donate) հաշվեհամարին․․․

Իր հերթին երաժիշտը chellange-ը փոխանցել է եւս 3 հայի՝ Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին եւ Անժելա Սարաֆյանին՝ նշելով, որ միասին իրենք կարող են անել շատ ավելին, քան հնարավոր է․․․

Հավելենք, որ բացի Թանկյանից այդ մարտահրավերին են միացել նաև այլ ամերիկահայ հայտնիներ․․․

Խոսքը վերաբերվում է մասնավորապես “Պոկերի արքա” Դեն Բիլզերյանին․․․

Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Բիլզերյանը պատրաստակամություն է հայտնել միանալու ՀՀ վարչապետի նախաձեռնած մարտահրավերին․․․

Նշվում է, որ “Պոկերի արքան” բավական կլորիկ գումար է փոխանցելու հիմնադրամին և մարտահրավեր  նետելու իր ազգակից ընկերներին․․․